Հոդված 31. Դատարանի կազմը
Հոդված 31. Դատարանի կազմը
1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա:
3. Վճռաբեկ դատարանը`
1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի մեկ դատավորի կազմով.
2) վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երեք դատավորի կազմով.
3) վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների պարզ մեծամասնության կազմով:
4. Կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող բոլոր դատավորները դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի կապակցությամբ օժտված են հավասար լիազորություններով: