ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 50 · ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 419. Անչափահասի նկատմամբ դատավճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը
Հոդված 419. Անչափահասի նկատմամբ դատավճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը
1. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ դատավճիռ կայացնելիս դատարանը, սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հարցերից բացի, լուծում է նաև հատուկ ուսումնադաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով պատժից ազատելու հարցը, ինչպես նաև քննարկում է հանցանքի կատարման պատճառները, դրան նպաստող պայմանները և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները:
2. Հատուկ ուսումնադաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով պատժից ազատելու դեպքում դատարանը նշում է, թե անչափահասի վարքագծի նկատմամբ հսկողությունը մասնագիտացված որ իրավասու մարմնին է հանձնարարվում: