Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 33 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 261. Տարածքային ընդդատությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 261. Տարածքային ընդդատությունը

1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն վարույթները, որոնք վերաբերում են այդ դատարանի դատական տարածքում ենթադրաբար կատարված հանցանքներին` անկախ քննչական ենթակայության կանոններից:

2. Եթե վարույթը վերաբերում է տարբեր դատարանների դատական տարածքներում ենթադրաբար կատարված երկու կամ ավելի հանցանքներին, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ենթադրաբար կատարվել է վերջին հանցանքը:

3. Եթե մինչդատական վարույթի ընթացքում հնարավոր չի եղել պարզել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը:

4. Այլ պետության տարածքում ենթադրաբար կատարված հանցանքի վերաբերյալ վարույթն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության կամ հաշվառման վերջին վայրը, իuկ եթե հնարավոր չի եղել այն պարզել, ապա այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթը վերջինն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը:

5. Տարածքային ընդդատությունը բոլոր մեղադրյալների համաձայնությամբ կարող է փոխվել, եթե վարույթի մասնավոր մասնակիցների և վկաների մեծամասնությունը բնակվում է առաջին ատյանի մեկ այլ դատարանի դատական տարածքում: Ընդդատությունը փոխելու որոշումն ընդունում է մեղադրանքը քննող դատարանը:

6. Դատական երաշխիքների վարույթներն ընդդատյա են մինչդատական վարույթն իրականացնող նախաքննության մարմնի նստավայրի դատարանին, իսկ բացառիկ դեպքերում՝ նաև համապատասխան վարութային գործողության կատարման վայրի դատարանին, եթե դա չի հանգեցնի վարույթի մասնակիցների իրավունքների և իրավաչափ շահերի չարդարացված սահմանափակման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։