Հոդված 344. Վերդիկտը հրապարակելը
Հոդված 344. Վերդիկտը հրապարակելը
1. Վերդիկտը կազմվում է գրավոր և հրապարակվում է դատական նիստում:
2. Վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։
3. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է կալանավորված մեղադրյալին:
4. Մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառելու խափանման միջոց կամ փոխելու կիրառված խափանման միջոցը:
5. Լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է երկշաբաթյա ժամկետում։