ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 42 · ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ
Հոդված 318. Համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցի քննարկումը
Հոդված 318. Համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցի քննարկումը
1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին մեղադրյալի միջնորդության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 55-րդ գլխով նախատեսված հարցերի քննարկում:
2. Համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին հանրային մեղադրողի միջնորդության առկայության դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 56-րդ գլխով նախատեսված հարցերի քննարկում: