Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
Հոդված 142. Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառման մեթոդները
1. Սույն բաժնի կիրառության իմաստով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝
1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.
2) պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
3) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
4) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.
5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով: