ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 15 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 81. Ավելացված արժեքի հարկի գումարի փոխհատուցումը
Հոդված 81. Ավելացված արժեքի հարկի գումարի փոխհատուցումը
1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով փոխհատուցվում են օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: