Հոդված 63. Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
Հոդված 63. Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
1. Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե՝
1) կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.
2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.
3) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել:
3. Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով: