Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները
Հոդված 199. Կիրառվող հասկացությունները և լիազոր մարմինները
1. Հայաստանի Հանրապետության ջրային, ընդերքի մասին և անտառային օրենսգրքերում, «Ջրի ազգային ծրագրի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերում կիրառվող հասկացությունները սույն բաժնում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ:
2. Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը սույն բաժնի կիրառության իմաստով ունի հետևյալ նշանակությունը.
1) ընդերքօգտագործման լիազոր մարմին` ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին.
2) ընդերքի պետական տեսչություն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում.
3) բնապահպանական մարմին` բնապահպանության, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմին.
4) բնապահպանական տեսչություն` բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վարչարարության և ստուգման իրավասություն ունեցող ստորաբաժանում: