Հոդված 1. Համայնքային ծառայությունը
Հոդված 1. Համայնքային ծառայությունը
1. Համայնքային ծառայությունը հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է:
Համայնքային ծառայությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում մասնագիտական գործունեություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանն է ուղղված:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:
3. Քաղաքացիական աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմիններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով այդ մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:
4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։