Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 44. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը
Հոդված 44. Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն: