Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում (այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:
2. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:
(4-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-19-Ն)