Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը
Հոդված 17. Համայնքային ծառայության ստաժը
1. Համայնքային ծառայության ստաժը ներառում է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, տեղական ինքնակառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում պահպանվում է նրա` համայնքային ծառայության պաշտոնը, վարձատրությունը և համայնքային ծառայության ստաժը: