Հոդված 20. Համայնքային ծառայողի վերապատրաստումը
Հոդված 20. Համայնքային ծառայողի վերապատրաստումը
1. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ վերջինիս հայտի հիման վրա:
2. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
3. Համայնքային ծառայողների վերապատրաստումը անցկացվում է մրցութային կարգով ընտրված կազմակերպություններում: Համայնքների ղեկավարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթը անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը: Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը