Հոդված 25. Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
Հոդված 25. Համայնքային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
1. Համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և համայնքի ղեկավարին:
Եթե համայնքի ղեկավարը, հանձնարարական տվողը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է համայնքի ղեկավարը: