Հոդված 29. Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության ժամանակ
Հոդված 29. Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության ժամանակ
1. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ համայնքային ծառայության առավել երկար ստաժ ունեցող համայնքային ծառայողին:
2. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կառուցվածքային փոփոխության հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները ենթակա են համալրման անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցվածքային փոփոխություն կրած աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց միջոցով` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները: