Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2008-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2008-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) համայնքային ծառայություն՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.

բ) համայնքային ծառայության պաշտոն՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համայնքային ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) համայնքային ծառայող՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ.

ե) համայնքային ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար համայնքային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև համայնքային ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

զ) համայնքային ծառայության դասային աստիճան՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

է) համայնքային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ը) համայնքային ծառայողների վերապատրաստում՝ համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ՝ համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող, սակայն սույն օրենքով սահմանված կարգով բացակայող համայնքային ծառայողներին առանց մրցույթի ժամանակավոր փոխարինելու իրավունք ունեցող անձանց հանրույթ.

ժ) ծառայողական քննություն՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։