Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2008-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

գործել է մինչև 2008-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 31. Համայնքային ծառայողի խրախուսումը

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխղճորեն կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) աշխատավարձի բարձրացում.

զ) կարգապահական տույժի հանում:

Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համայնքի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։