Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-25-ից մինչև 2008-12-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները

գործել է մինչև 2008-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 8. Համայնքային ծառայության դասային աստիճանները

1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության գլխավոր խորհրդականի դասային աստիճան.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճանները շնորհում է համապատասխան համայնքի ղեկավարը:

3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան:

Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորումից հետո:

Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

4. Համայնքային ծառայության գլխավոր ծառայողի դասային աստիճանը համապատասխանում է քաղաքացիական ծառայության 3-րդ դասի գլխավոր ծառայողի դասային աստիճանին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:

5. Քաղաքացիական ծառայողին համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան:

6. Համայնքային ծառայության դասային աստիճանը կարող է իջեցվել դատական կարգով:

7. Համայնքային ծառայողը դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ» և «ժէ» կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։