Հոդված 11. Ավիացիոն անվտանգությունը
Հոդված 11. Ավիացիոն անվտանգությունը
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան՝ Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները կազմում են սույն Համաձայնագրի անբաժան մասը:
Չսահմանափակելով իրենց իրավունքների և պարտականությունների ընդհանուր կիրառելիությունը ըստ միջազգային իրավուքի՝ Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես գործեն համաձայն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված՝ Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ հարձակումների վերաբերյալ Կոնվենցիայի (23.06.1342), 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված՝ Օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (25.09.1349) և, վերջապես, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված՝ Քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը սպառնացող անօրինական բռնի գործողությունների կանխմանը վերաբերող Կոնվենցիայի:
2. Պայմանավորվող կողմերը պահանջի դեպքում պետք է միմյանց ապահովեն փոխօգնության ամեն մի միջոց՝ կանխելու քաղաքացիական օդանավի անօրինական զավթումը և նման օդանավի անվտանգության, նրա ուղևորների, անձնակազմի, օդանավակայանների, օդագնացության միջոցների և քացաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ վտանգ:
3. Կողմերը պետք է իրենց փոխադարձ հարաբերություններում գործեն համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված ավիացիայի անվտանգության դրույթների և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածում նշվածով, որքանով որ նման անվտանգության դրույթները կիրառելի են Կողմերի համար. նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները կամ այն օդանավեր շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում եղած օդանավակայաններ շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթների համաձայն:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ օդանավերի շահագործողներից կարող է պահանջվել վերը նշված 3-րդ կետի անվտանգության դրույթների պահպանումը, որոնք պահանջվում են մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս, մեկնելիս և այնտեղ գտնվելիս: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ երաշխավորում է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի իր տարածքում՝ պաշտպանելու օդանավն ու ստուգելու ուղևորներին, անձնակազմին, ուղեբեռն ու ձեռքի իրերը, բեռները, օդանավի պահեստամասերը՝ դրանք օդանավ ընդունելու ընթացքում և դրանից առաջ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամաբար է վերաբերվելու կոնկրետ սպառնալիքի դեպքում անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու մյուս Պայմանավորվող կողմի ամեն մի խնդրանքին:
5. Երբ տեղի է ունենում օդանավի անօրինական զավթում, և/կամ առկա են նման օդանավի, նրա ուղևորների, անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների հանդեպ անօրինական գործողություններ, կամ կա նման գործողության վտանգ, Պայմանավորվող կողմերը պետք է օժանդակեն միմյանց՝ հեշտացնելով հաղորդակցությունը, և ձեռք առնեն համապատասխան միջոցներ՝ արագ և հուսալիորեն ավարտին հասցնելու նման միջադեպը կամ հաղթահարելու վերոնշյալ վտանգը: