Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Արտոնագրերի և թույլտվությունների ճանաչումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Արտոնագրերի և թույլտվությունների ճանաչումը

Այն արտոնագրերը, որոնք վերաբերում են օդանավերի պիտանիությանն ու իրավասությանը, ինչպես նաև թույլտվությունները, որոնք տրվել են կամ պիտանի են ճանաչվել մի Պայմանավորվող կողմի կողմից և դեռևս ուժի մեջ են, պետք է պիտանի ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից երթուղիների և հաղորդակցությունների շահագործման և իրականացման դեպքում, որոնք ներկայացված են սույն Համաձայնագրում, ապահովելով, որ այն պահանջները, որոնց ներքո տվյալ արտոնագրերն ու թույլտվությունները տրվել են կամ ճանաչվել են պիտանի, լինեն հավասար կամ վեր նվազագույն ստանդարտներից, որոնք հաստատված են կամ կարող են հաստատվել համաձայն Կոնվենցիայի: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավասու է մերժել՝ ճանաչելու իր սեփական տարածքի վրայով թռիչքների անցկացման նպատակով արտոնագրերը և թույլտվությունները, որոնք տրված են իր սեփական քաղաքացիներին կամ պիտանի են ճանաչվել մյուս Պայմանավորվող կողմի կամ մեկ ուրիշ պետության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։