Հոդված 18. Ուժի մեջ մտնելը
Հոդված 18. Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից մյուս Պայմանավորվող կողմին տրված վերջին ծանուցումից հետո այն մասին, որ ինքը կատարել է սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը:
Ի վկայություն վերը շարադրվածի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը, որը ներառում է մեկ նախաբան, 18 հոդված և մեկ Հավելված:
Կատարված է Թեհրան քաղաքում 2001 թվականի հունվարի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:
ԼՐԱՑՈՒՄ 1
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ
Երթուղիների չվացուցակ
1. Երթուղիներ, որոնցով օդային հաղորդակցություններ կարող են շահագործվել Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից.
Մեկնման
վայրեր Միջանկյալ
վայրեր Ժամանման
վայրեր Տարածքից դուրս
վայրեր
Երևան կնշվեն Թեհրան կնշվեն
Գյումրի ավելի Թավրիզ ավելի
Ստեփանավան ուշ Իսֆահան ուշ
2. Երթուղիներ, որոնցով օդային հաղորդակցություններ կարող են շահագործվել Իրանի Իսլամական Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից.
Մեկնման
վայրեր Միջանկյալ
վայրեր Ժամանման
վայրեր Տարածքից դուրս
վայրեր
Թեհրան կնշվեն Երևան կնշվեն
Թավրիզ ավելի Գյումրի ավելի
Իսֆահան ուշ Ստեփանավան ուշ
3. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կարող է սպասարկել միջանկյալ և սույն Համաձայնագրի Հավելվածոււմ նշված տարածքից դուրս գտնվող վայրերը՝ պայմանով, որ չի օգտագործվի հինգերորդ ազատության կոմերցիոն իրավունքը այդ վայրերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև, մինչև որ այդ կապակցությամբ երկու Պայմանավորվող կողմերի միջև կնքվի համապատասխան համաձայնագիր՝ հիմնված նշանակված ավիաընկերությունների առաջարկությունների վրա:
4. Միջանկյալ վայրերը և տարածքից դուրս գտնվող վայրերը նշված ցանկացած երթուղում կարող են, ըստ նշանակված ավիաընկերությունների ընտրության, բաց թողնվել ցանկացած կամ բոլոր թռիչքների ժամանակ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 12-ից: