Հոդված 15. Դադարեցումը
Հոդված 15. Դադարեցումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ գրավոր ծանուցում ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմին՝ արտահայտելու իր մտադրությունը սույն Համաձայնագրի դադարեցման մասին: Այդպիսի ծանուցումով միաժամանակ պետք է տեղեկացվի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարի մյուս Պայմանավորվող կողմից ծանուցում ստանալուց տասներկու ամիս հետո, եթե մինչև այս ժամանակահատվածի լրանալը դադարեցման մասին ցուցումը հետ չվերցվի որևէ համաձայնագրով: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման մասին տեղեկացման բացակայության դեպքում այն ստացված կհամարվի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից նրա ծանուցման ստացումից տասնչորս /14/ օր հետո: