Հոդված 4. Դադարեցումն ու չեղյալ հայտարարելը
Հոդված 4. Դադարեցումն ու չեղյալ հայտարարելը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել շահագործման լիազորությունը կամ դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքների իրականացումը մյուս Պայմանվորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրագործման համար.
ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը, կամ վերոհիշյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիներին, կամ
բ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում մյուս Պայմանավորվող կողմի օրենքները և/կամ կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները, կամ
գ) այն դեպքում, երբ ավիաընկերությունը չի գործում սույն Համաձայնագրի պայմանների համաձայն:
2. Եթե անհապաղ ժամանակավոր դադարեցումը կամ չեղյալ հայտարարումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների պարտադրումը բավարար չեն օրենքների և/կամ կանոնների հետագա խախտումները կանխելու համար, նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո: