Հոդված 7. Օդանավակայանային ծախսեր և գանձումներ
Հոդված 7. Օդանավակայանային ծախսեր և գանձումներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է օդանավակայան կամ օդանավակայաններ՝ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված երթուղիներում օգտագորման նպատակով, և մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ապահովում է հաղորդակցման, ավիացիոն և օդերևութաբանական հարմարություններով և այլ ծառայություններով, որոնք անհրաժեշտ են համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կատարել հիմնավոր և ընդունելի գանձումներ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի կողմից օդանավակայանների և այլ հարմարությունների օգտագործման համար՝ պայմանով, որ նման գանձումները չպետք է բարձր լինեն այն գանձումներից, որոնք պետք է վճարվեին նմանատիպ օդանավակայանների և հարմարությունների օգտագործման համար իր օդային տրանսպորտի փոխադրողի կողմից, որը ներառված է համանման միջազգային հաղորդակցություններում: