Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Տարողությունների կարգավորումներն ու չվացուցակների հաստատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Տարողությունների կարգավորումներն ու չվացուցակների հաստատումը

1. Երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների նկատամամբ պետք է ցուցաբերվի ազնիվ և հավասար վերաբերմունք, որպեսզի նրանք նշանակված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություն շահագործելիս օգտվեն հավասար հնարավորություններից:

2. Համաձայնեցված հաղորդակցության շահագործման ժամանակ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության շահերը այնպես, որ բացասաբար չներգործի այն հաղորդակցության վրա, որը վերջինս տրամադրում է նույն երթուղիների կամ դրանց մի մասի վրա:

3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունը պետք է որպես իր առաջնային նպատակ ունենա ներկայումս տեղափոխվող և ապագայում խելամտորեն սպասվող տարողությունների հավասար բաշխման խելամիտ բեռնվածության գործակցի դեպքում ուղևորների, ուղեբեռի, բեռների տեղափոխման իրականացումը մի ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի և մյուս ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքների միջև:

4. Համաձայն սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթների՝ մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է ապահովել այնպիսի տարողություն, որը կբավարարի սույն Համաձայնագրի Հավելվածի երթուղիների չվացուցակի մեջ ավելացված երրորդ երկրների և մյուս Պայմանավորվող կողմի միջև գոյություն ունեցող հաղորդակցության պահանջները:

5. Տրամադրվելիք տարողությունները, ներառյալ հաղորդակցության հաճախականությունը և օդանավի տեսակը, որը կօգտագործվի Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցություններում, պետք է համաձայնեցվեն ավիացիոն իշխանությունների հետ՝ նշանակված ավիաընկերությունների կողմից կատարված առաջարկությունների համաձայն: Նշանակված ավիաընկերությունները պետք է նման երաշխավորում կատարեն միմյանց հետ պատշաճ խորհրդակցելուց հետո՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում շարադրված սկզբունքները:

6. Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում վերը նշված 5-րդ կետում հիշատակված հարցերը պետք է լուծվեն երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ: Մինչև նման համաձայնության հասնելը, նշանակված ավիաընկերությունների կողմից տրամադրված տարողությունները պետք է մնան անփոփոխ:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է ներկայացնի հաստատման մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին սահմանված երթուղիների թռիչքների չվացուցակները ոչ ուշ, քան սահմանված երթուղիներով հաղորդակցության սկսումից 30 օր առաջ: Սա նմանապես պետք է կիրառվի հետագա փոփոխությունների նկատմամբ: Հատուկ դեպքերում այս ժամանակային սահմանափակումը կարող է նվազել նշված իշխանությունների համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։