Հոդված 2. Իրավունքների տրամադրում
Հոդված 2. Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրում սահմանված իրավունքները մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից կանոնավոր միջազգային օդային հաղորդակցության շահագործման համար՝ հետևյալ ձևով.
ա) առանց վայրէջքի թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) վայրէջք կատարել նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով, և
գ) վայրէջք կատարել նշված տարածքի վայրերում, որոնք սահմանված են այդ երթուղու համար սույն Համաձայնագրին կից Հավելվածի երթուղիների չվացուցակով նախատեսված միջազգային ուղիներով տեղափոխվող ուղևորների, բեռի և փոստի իջեցման ու վերցման համար:
2. Երթևեկության իրավունքների իրականացումը սույն Համաձայնագրին Հավելված հանդիսացող երթուղիների չվացուցակում սահմանված միջանկյալ և սահմաններից դուրս վայրերում հանդիսանում է Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև բանակցությունների և համաձայնագրի, ինչպես նաև նրանց համապատասխան իրավասու մարմինների կողմից հաստատման առարկա:
3. Սույն Համաձայնագրի դրույթներով չի նախատեսվում իրավունքի տրամադրում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևորներ, բեռ կամ փոստ վերցնել մյուս Պայամանավորվող կողմի տարածքում և վարձատրման կամ վարձակալության հիմունքներով փոխադրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող մեկ այլ վայր:
4. Ռազմական գործողությունների և/կամ ռազմական օկուպացիաների կամ դրանցից տուժած տարածքներում նման հաղորդակցությունների շահագործումը ենթակա է իրազեկ իշխանությունների հաստատման: