Հոդված 12. Վիճակագրական տեղեկությունների տրամադրումը
Հոդված 12. Վիճակագրական տեղեկությունների տրամադրումը
Ցանկացած Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների պահանջով տրամադրեն այնպիսի տեղեկություններ և վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից համաձայնեցված հաղորդակցություններով փոխադրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածք և նրանից դուրս, և որոնք պետք է նորմալ ձևով պատրաստվեն և ներկայացվեն իրենց ազգային ավիացիոն իշխանություններին նշանակված ավիաընկերության կողմից: Ցանկացած ուրիշ լրացուցիչ երթևեկության վիճակագրական տվյալ, որը կարող է մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից պահանջվել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններից, պետք է լինի, պահանջի դեպքում, երկկողմ բանակցությունների և համաձայնեցման առարկա երկու Պայմանավորվող կողմերի միջև: