Հոդված 13. Խորհրդակցություններ, փոփոխություններ և լրացումներ
Հոդված 13. Խորհրդակցություններ, փոփոխություններ և լրացումներ
1. Սույն Համաձայնագրի պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերը համագործակցում են միմյանց հետ ավիացիոն իշխանությունների միջոցով, և այս նպատակով Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություններ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ:
2. Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունների կողմից պահանջված խորհրդակցությունը պետք է սկսվի պահանջը ստանալուց վաթսուն /60/ օրվա ընթացքում:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած իրեն պատեհ ժամանակ պահանջել սույն Համաձայնագրի դրույթների փոփոխություն կամ լրացում, և այս դեպքում տվյալ հարցի առնչությամբ Պայմանավորվող կողմերը պետք է սկսեն բանակցել բանակցությունների պահանջի ներկայացման ամսաթվից վաթսուն /60/ օրվա ընթացքում:
4. Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում ուժի մեջ կմտնի ըստ սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթների:
5. Անկախ 4-րդ կետի դրույթներից՝ սույն Համաձայնագրին Հավելված հանդիսացող երթուղիների չվացուցակի փոփոխումը կարող է համաձայնեցվել ուղղակի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև: Դրանք ուժի մեջ կմտնեն դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո: