Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Նշանակում և լիազորություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Նշանակում և լիազորություններ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, գրավոր տեղեկացնելով մյուս Պայմանավորվող կողմին, իրավունք ունի նշանակելու մեկ կամ մի քանի ավիաընկերություններ՝ սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու համար:

2. Նման նշանակում ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունները, սույն հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի դրույթների համաձայն, պետք է նշանակված ավիաընկերությանը անհապաղ տրամադրեն համապատասխան լիազորություններ:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ վերջինս ի վիճակի է կատարելու այն օրենքներով և կանոններով սահմանված պայմանները, որոնք սովորաբար կոչված են իրականացվելու այդ իշխանությունների կողմից Կոնվենցիայի դրույթների համաձայն միջազգային հաղորդակցություն շահագործելիս:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժելու սույն հոդվածի 2-րդ կետում նշված շահագործման լիազորության տրամադրումը կամ դնելու այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ կհամարվեն նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի

2-րդ հոդվածում նշված իրավունքներն իրականացվելիս՝ ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը ապացուցներ չունի այն բանի, որ այդ ավիաընկերության նկատմամբ նյութական սեփականության իրավունքները և իրական վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի քաղաքացիներին:

5. Ցանկացած ժամանակ, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները պահպանված են, նման ձևով նշանակված և լիազորված ավիաընկերությունը կարող է սկսել համաձայնեցված հաղորդակցության շահագործումը՝ պայմանով որ նման հաղորդակցությունը չպետք է շահագործվի, մինչև որ սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն սահմանված սակագները ուժի մեջ մտնեն տվյալ հաղորդակցության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։