Հոդված 5. Օրենքների ու կանոնների կիրառելիությունը
Հոդված 5. Օրենքների ու կանոնների կիրառելիությունը
1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են իր տարածք ժամանող կամ իր տարածքից մեկնող՝ միջազգային օդագնացության մեջ ներգրավված օդանավին կամ իր տարածքում կամ տարածքի վրայով նման օդանավի շահագործմանը և օդագնացությանը, պետք է կիրառելի լինեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի նկատմամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, բեռի կամ փոստի՝ իր տարածք ժամանումը և իր տարածքից մեկնումը, ինչպես, օրինակ, մուտքին, ելքին, ներգաղթին և արտագաղթին վերաբերող ձևականությունները, ինչպես նաև մաքսային և սանիտարական միջոցառումները, պետք է կիրառելի լինեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, բեռների կամ փոստի նկատմամբ՝ նշված տարածքում դրանց գտնվելու ընթացքում:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հարցման դեպքում պետք է մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի սույն հոդվածում հիշատակված համապատասխան օրենքների ու կանոնների պատճենները:
4. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրավունք ունի ունենալու իր սեփական ներկայացուցչությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Գլխավոր գործակալի կամ գլխավոր առևտրային գործակալի առաջադրման դեպքում այս գործակալը պետք է նշանակվի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան կիրառելի օրենքների և կանոնների համաձայն:
5. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների վաստակած եկամուտների փոխանցումը պետք է կատարվի երկու երկրներում ուժի մեջ գտնվող արտերկրյա տարադրամի փոխանակման կանոնների համաձայն: Կողմերը պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ՝ դյուրացնելու նման եկամուտների փոխանցումը՝ ծախսերը հանելուց հետո: