Հոդված 6. Մաքսատուրքերից և այլ գանձումներից ազատումը
Հոդված 6. Մաքսատուրքերից և այլ գանձումներից ազատումը
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավը, որը շահագործում է միջազգային հաղորդակցություն, ինչպես նաև վառելիքի, քսայուղերի պաշարները, այլ սպառվող տեխնիկական պաշարները, պահեստամասերը, գործող սարքավորումը և պահեստները, որոնք պահվում են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի մեջ, որը լիազորված է շահագործելու սույն Համաձայնագրով նախատեսված երթուղիները և հաղորդակցությունը, պետք է մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս կամ տարածքից մեկնելիս, փոխադարձ հիմունքներով, զերծ լինեն մաքսատուրքերից, ստուգման գանձումներից և այլ պետական գանձումներից և տուրքերից, եթե նույնիսկ այդ պաշարները օգտագործվում կամ սպառվում են նման օդանավի կողմից վերոհիշյալ տարածքի վրայով թռիչքներ կատարելիս:
2. Վառելիքը, քսայուղերը, սպառվող տեխնիկական պաշարները, պահեստամասերը, գործող սարքավորումը և պահեստները, որոնք մուտք են գործել մի Պայմանավորվող կողմի տարածքը մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա քաղաքացիների կողմից, և որոնք նախատեսված են միայն տվյալ Պայմանավորվող կողմի օդանավի կողմից օգտագործման համար, պետք է, փոխադարձ հիմունքներով, զերծ լինեն մաքսատուրքերից, ստուգման գանձումներից և այլ պետական գանձումներից և տուրքերից:
3. Վառելիքը, քսայուղերը, այլ սպառվող տեխնիկական պաշարները, պահեստամասերը, գործող սարքավորումը և պահեստները, որոնք վերցվել են մի Պայմանավորվող կողմից նշանակած ավիաընկերության օդանավ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և օգտագործվել միջազգային հաղորդակցության ժամանակ, պետք է, փոխադարձ հիմունքներով, զերծ լինեն մաքսատուրքերից, ստուգման գանձումներից և այլ պետական գանձումներից կամ տուրքերից:
4. Գործող օդագնացության սարքավորումը, ինչպես նաև նյութերն ու պաշարները, որոնք պահվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավում, կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների համաձայնությամբ: Նման դեպքում դրանք կարող են դրվել նշված իշխանությունների վերահսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև որ նորից վերաարտահանվեն կամ մեկ այլ ձևով տնօրինվեն՝ համաձայն մաքսային կանոնների:
5. Ուղևորները, ուղեբեռը և բեռները մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ փոխադրման դեպքում, որոնք չեն լքում այդ նպատակի համար հատկացված օդանավակայանի տարածքը, պետք է ենթարկվեն միայն պարզեցված ստուգման: Ուղեբեռն ու բեռները ուղիղ փոխադրման ժամանակ պետք է զերծ լինեն մաքսային և այլ նմանատիպ հարկերից:
6. Փոխադարձ հիմունքներով՝ բոլոր մաքսահարկերից և/կամ գանձումներից պետք է զերծ լինեն նաև պաշտոնական փաստաթղթերը, որոնք կրում են ավիաընկերության խորհրդանշանները, ինչպես, օրինակ, ուղեբեռի պիտակները, ավիատոմսերը, բեռնագրերը, տեղակտրոնները, չվացուցակները, որոնք ներմուծվել են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից՝ բացառիկ օգտագործման համար: