Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Բաց շուկայական գործառնությունները

գործել է մինչև 1998-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 10. Բաց շուկայական գործառնությունները

1. Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կարող է ֆինանսական շուկայում վերավաճառելու պայմանով ձեռքբերել և օտարել ինչպես պետական, այնպես էլ հուսալի այլ արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը չի կարող առաջնային տեղաբաշխման ընթացքում իր հաշվին ձեռքբերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր: Պետական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել դրանք այլ պետությունների Կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի հանձնարարությամբ և նրանց հաշվին:

3. Ելնելով իր հիմնական խնդրից` Կենտրոնական բանկը բաց շուկայական գործառնություններ իրականացնելու նպատակով կարող է թողարկել կարճաժամկետ` մինչև մեկ տարի մարման ժամկետով արժեթղթեր` կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։