Գլուխ 2 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները
Հոդված 17. Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները
1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Ազգային ժողովում ներկայացնում և հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`
ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.
բ) նախորդ հաշվետու ժամանակաշրջանում մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:
2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված իր խնդիրների իրագործմանը վերաբերող այլ տեղեկատվություն: