Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը
Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը
1. Յուրաքանչյուր տարի պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկն Ազգային ժողովում ներկայացնում և հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները (ծրագիրը), որը հիմնված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և նախորդ հաշվետու ժամանակաշրջանում Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքների վերլուծության վրա:
2. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներառում է`
- տնտեսական իրավիճակի վերլուծությունը և կանխատեսումը` կապված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և պետական բյուջեի ցուցանիշների հետ.
- շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և վարկային ներդրումների առավելագույն սահմանաքանակը.
- տոկոսադրույքների և փոխարժեքի մակարդակը.
- դրամավարկային կարգավորման մեթոդները.
- օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթներ: