Գլուխ 2 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12. Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը
Հոդված 12. Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը
1. Կենտրոնական բանկի շահույթը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա համար, հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան` որպես տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների և կատարված բոլոր ծախսերի (ներառյալ կորուստները) տարբերություն:
2. Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները`
ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը.
բ) ուղղվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված պարտատոմսերի մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով:
3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե: