Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ
Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը
Հոդված 42. Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:
2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը: