Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ
Հոդված 44. Թողարկված թղթադրամի և մետաղադրամի հաշվապահական հաշվառումը
Հոդված 44. Թողարկված թղթադրամի և մետաղադրամի հաշվապահական հաշվառումը
Թողարկված թղթադրամի և մետաղադրամի ամբողջական հանրագումարը հաշվառվում է Կենտրոնական բանկի հաշվեկշռում` որպես Կենտրոնական բանկի պարտավորություն: Պահուստում գտնվող թղթադրամը և մետաղադրամը Կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում և հաշվառվում է արտահաշվեկշռային հաշիվներում: