Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները
Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները
1. Կենտրոնական բանկի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը:
2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`
ա) թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը, կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը.
բ) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
գ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.
դ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
ե) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.
զ) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը.
է) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները: