Գլուխ 7 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Հոդված 50. Արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը
Հոդված 50. Արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը
1. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած մարմնի լիցենզավորած արժութային դիլերներից, ներառյալ բանկերից, Կենտրոնական բանկը կարող է պահանջել պարբերական հաշվետվություններ նրանց գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` արտարժույթի տնօրինման չափը ամեն մի արժույթի գծով:
2. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը: