Գլուխ 7 · ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Հոդված 53. Արտարժութային հասույթները և կորուստները
Հոդված 53. Արտարժութային հասույթները և կորուստները
1. Ֆինանսական տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքի փոփոխության հետևանքով ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթի և դրանցով արտահայտված արժեքների Կենտրոնական բանկի հաշվեկշռում վերագնահատման արդյունքը արտացոլվում է Կենտրոնական բանկի պահուստների վերագնահատման հաշվում:
2. Ֆինանսական տարվա վերջում պահուստների վերագնահատման հաշվում առաջացած բացասական մնացորդը արտացոլվում է Կենտրոնական բանկի վնասների հաշվում: