Գլուխ 8 · ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. Կենտրոնական բանկի առաջնահերթության իրավունքը
Հոդված 54. Կենտրոնական բանկի առաջնահերթության իրավունքը
Կենտրոնական բանկն առաջնահերթության իրավունք ունի իր պարտապանի` Կենտրոնական բանկում պահվող դրամական և այլ միջոցների հաշվին բավարարել տվյալ պարտապանի հանդեպ իր պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) այդ միջոցներն ընդունելու պահին Կենտրոնական բանկը տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել տվյալ միջոցները գրավադրված լինելու կամ դրանց նկատմամբ երրորդ անձանց այլ իրավունքների մասին.
բ) Կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսված: