Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
ա) «Ներմուծման հարկեր և տուրքեր» տերմինը նշանակում է` մաքսային տուրքեր և այն բոլոր տուրքերը, հարկերը, մուծումները և այլ վճարումները, որոնք հավաքվում են բեռների ներմուծման ժամանակ կամ դրա հետ կապված, սակայն չեն ներառում այն մուծումները և վճարումները, որոնք գումարով սահմանափակված են մինչև տրամադրված ծառայությունների մոտավոր արժեքը:
բ) «Ժամանակավոր ընդունում» տերմինը նշանակում է` ժամանակավոր ներմուծում, որ ենթակա է վերարտահանման, ազատված է ներմուծման տուրքերից և հարկերից և ազատված է ներմուծման արգելքներից ու սահմանափակումներից:
գ) «Բեռնարկղ» տերմինը նշանակում է` տրանսպորտային սարքավորման միավոր (բեռնատար վագոն, հանովի ցիստեռն կամ այլ նմանատիպ հարմարանք), որը`
i. ամբողջությամբ կամ մասամբ իրենից ներկայացնում է բաժին, որը նախատեսված է ապրանքների տեղադրման համար,
ii. մշտական բնույթի է և, հետևաբար, բավականին ամուր է կրկնակի օգտագործման համար,
iii. հատուկ նախագծված է տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով բեռների փոխադրումը դյուրացնելու համար` առանց բեռների միջանկյալ վերաբարձման,
iv. նախագծված է գործածմանը պատրաստ լինելու համար, մասնավորապես, տրանսպորտի մեկ տեսակից մյուսը փոխադրելու ժամանակ,
v. նախագծված է հեշտությամբ բարձելու և բեռնաթափելու համար, և
vi. ունի մեկ խորանարդ մետրից ոչ պակաս ներքին ծավալ:
«Բեռնարկղ» տերմինը ներառում է բեռնարկղի հարմարանքները և սարքավորումները, որոնք անհրաժեշտ են բեռնարկղի տվյալ տեսակի համար, պայմանով, որ այդպիսի հարմարանքները և սարքավորումները փոխադրվում են բեռնարկղի հետ միասին: «Բեռնարկղ» տերմինը չի ներառում տրանսպորտային միջոցները, տրանսպորտային միջոցների պահեստամասերը կամ փաթեթավորումը: Հանովի թափքերը նշանակությամբ հավասարեցվում են բեռնարկղերին:
դ) «Ներքին փոխադրումներ» տերմինը նշանակում է` բեռների փոխադրում, որոնք բարձվել են տվյալ Պետության տարածքում և ենթակա են բեռնաթափման նույն Պետության տարածքում:
դ. բիս. «Մաքսային կամ տնտեսական միություն» տերմինը նշանակում է միություն, որը կազմված է սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված Պետություններից, և որն իրավասու է ընդունելու սեփական օրենսդրությունը, որը պարտադիր պետք է լինի իր Անդամների համար` կապված սույն Կոնվենցիայով ղեկավարվող հարցերի հետ, և իրավասու է որոշելու միանալ սույն Կոնվենցիային` իր ներքին ընթացակարգերի համաձայն:
ե) «Անձ» տերմինը նշանակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ:
զ) Բեռնարկղեր «շահագործող» տերմինը նշանակում է` անձ, որն իրականում վերահսկում է այն` անկախ այն հանգամանքից` հանդիսանո՞ւմ է նա բեռնարկղի սեփականատերը, թե ոչ: