Հոդված 5
Հոդված 5
1. Չնայած արտահանմանը վերաբերող 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջին` լուրջ վնասված բեռնարկղերի վերարտահանումը չի կարող պահանջվել` պայմանով, որ, շահագրգիռ երկրի կանոնակարգերի համաձայն, և ինչպես կարող են թույլատրել այդ երկրի Մաքսային իշխանությունները, բեռնարկղերը`
ա) ենթակա են ներմուծման հարկերին և տուրքերին, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են, կամ
բ) անհատույց փոխանցվել են այդ երկրի իրավասու իշխանություններին, կամ
գ) ոչնչացվել են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ երկրների հաշվին. ընդ որում` անվնաս մնացած մասերի համար պահպանելով ներմուծման տուրքերը և հարկերը, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են:
2. Եթե առգրավման արդյունքում ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղը չի կարող վերարտահանվել, ապա 4-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված արտահանման պահանջի կատարումը դադարեցվում է առգրավման ժամանակահատվածում:
բ) Ժամանակավոր ընդունման ընթացակարգերը