Գլուխ V · Տարբեր դրույթներ
Հոդված 23. Չեղյալ հայտարարելը
Հոդված 23 Չեղյալ հայտարարելը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին համապատասխան փաստաթուղթ ի պահ հանձնելով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո: