Գլուխ V · Տարբեր դրույթներ
Հոդված 27. Ծանուցումներ
Հոդված 27 Ծանուցումներ
Ի լրումն 21-րդ, 22-րդ և 26-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումների և հաղորդագրությունների` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին ծանուցում է.
ա) 18-րդ հոդվածի համաձայն` ստորագրումների, վավերացումների, ընդունումների, հաստատումների և միացումների մասին,
բ) 19-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,
գ) 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն` սույն Կոնվենցիայի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
դ) 23-րդ հոդվածի համաձայն` չեղյալ հայտարարելու մասին,
ե) 24-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին: