Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Տարբեր դրույթներ

Հոդված 28. Հավասարազոր տեքստեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28 Հավասարազոր տեքստեր

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ կերպով վավերացված օրինակները ուղարկում է 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ժնևում հազար ինը հարյուր յոթանասուներկու թվականի դեկտեմբերի երկուսին:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բեռնարկղերի համապատասխան և հստակ երևացող տեղում պետք է ամուր կերպով դրոշմվի հետևյալ տեղեկատվությունը.

ա) սեփականատիրոջ կամ բեռնարկղի հիմնական շահագործողի տարբերակիչ տվյալները,

բ) բեռնարկղի տարբերակիչ նշանները և համարները, որոնք տրվել են սեփականատիրոջ կամ բեռնարկղը շահագործողի կողմից, և

գ) բեռնարկղի քաշը, ներառյալ դրա բոլոր մշտական ֆիքսված սարքավորումները:

2. Երկիրը, որին պատկանում է բեռնարկղը, կարող է նշվել կամ ամբողջությամբ, կամ ISO ալֆա-2 երկրի կոդով` համաձայն ISO 3166 միջազգային չափանիշի, կամ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների ժամանակ օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկիրը նշելու համար օգտագործվող տարբերակիչ նշանով: Յուրաքանչյուր երկիր կարող է բեռնարկղերի վրա օգտագործել իր անվանումը կամ տարբերակիչ նշանը` համաձայն իր ազգային օրենսդրության: Սեփականատիրոջ կամ բեռնարկղը շահագործողի ինքնությունը կարող է ցույց տրվել նրա լրիվ անվանումով կամ ընդունված տարբերակիչ նշաններով` բացառելով այնպիսի խորհրդանիշները, ինչպիսիք են զինանշանները կամ դրոշները:

3. Մաքսային կնիքներով փոխադրումներ կատարելու համար թույլատրված բեռնարկղերը պետք է ունենան նաև հետևյալ մանրամասները, որոնք նույնպես պետք է նշվեն թույլատրման ցուցանակի վրա` 5-րդ Հավելվածի դրույթների համաձայն.

ա) արտադրող գործարանի հերթական համարը (գործարանային համարը), և

բ) եթե նրանք թույլատրվել են ըստ կառուցվածքի տեսակի` տեսակի տարբերակիչ համարները կամ տառերը:

ՀԱՎԵԼՎԱԾ 2

7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները կիրառելու նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ժամանակավոր ընդունման թույլտվություն ստացած բեռնարկղերի շարժը ստուգելու համար օգտագործում է սեփականատիրոջ, բեռնարկղը շահագործողի կամ նրանց ներկայացուցիչների կողմից արված գրանցումները:

2. Կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) բեռնարկղերի սեփականատերը կամ շահագործողը պետք է ներկայացուցիչ ունենա այն երկրում, որտեղ բեռնարկղերը պետք է ժամանակավոր ընդունման թույլտվություն ստանան,

բ) սեփականատերը, շահագործողը կամ նրանց ներկայացուցիչները գրավոր պարտավորվում են.

i) տվյալ երկրի Մաքսային իշխանություններին նրանց պահանջով տրամադրել մանրամասն տեղեկություններ ժամանակավոր ընդունման թույլտվություն ստացած յուրաքանչյուր բեռնարկղի շարժի մասին. ներառյալ տվյալ երկիր մուտքի և ելքի ամսաթվերը և վայրերը,

ii) վճարել այնպիսի ներմուծման հարկեր և տուրքեր, ինչպիսիք կարող են պահանջվել այն դեպքում, եթե չեն կատարվում ժամանակավոր ընդունման պայմանները:

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ լիազորված է, սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, իր տարածքում ներքին փոխադրումների համար բեռնարկղերի օգտագործման ժամանակ կիրառել հետևյալ պայմանները.

ա) փոխադրումը պետք է կատարվի ողջամիտ ուղիղ ճանապարհով, բերի այն վայրը կամ դրան մոտիկ, որտեղ արտահանման բեռը պետք է բարձվի, կամ որտեղից բեռնարկղը պետք է դատարկ հետ արտահանվի,

բ) ներքին փոխադրումների համար բեռնարկղը նախքան հետ արտահանվելը պետք է օգտագործվի միայն մեկ անգամ:

ՀԱՎԵԼՎԱԾ 4

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՆԻՔՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԲԵՌՆԱՐԿՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։