Գլուխ II · Ժամանակավոր ընդունում
Հոդված 6
Հոդված 6
Չխախտելով 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն ժամանակավորապես ներմուծված բեռնարկղերին նրանց ներմուծման և արտահանման ժամանակ շնորհվում է ժամանակավոր ընդունման ռեժիմ առանց մաքսային փաստաթղթերի, ինչպես նաև առանց երաշխիքների ներկայացման: