Գլուխ II · Ժամանակավոր ընդունում
Հոդված 4
Հոդված 4
1. Ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերը վերարտահանվում են ներմուծման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, այդ ժամկետը կարող է երկարացվել իրավասու Մաքսային իշխանությունների կողմից:
2. Ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերը կարող են վերարտահանվել ցանկացած իրավասու մաքսատան կողմից, եթե նույնիսկ դա այն մաքսատունը չէ, որի միջոցով կատարվել է ժամանակավոր ընդունումը: