Հոդված 12
Հոդված 12
1. Մաքսային կնիքներով ֆիքսված փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար բեռնարկղերը պետք է համապատասխանեն 4-րդ Հավելվածում շարադրված Կանոնակարգերի դրույթներին:
2. Թույլտվությունը տրամադրվում է 5-րդ Հավելվածում նախատեսված ընթացակարգերից մեկի համաձայն:
3. Որևէ Պայմանավորվող կողմի կողմից մաքսային կնիքներով ֆիքսված փոխադրումների համար թույլատրված բեռնարկղն ընդունվում է մյուս Պայմանավորվող կողմերի կողմից` նման կնիք նախատեսող ցանկացած միջազգային փոխադրման համակարգի համար:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում չընդունել այն թույլատրված բեռնարկղերի վավերականությունը, որոնք չեն բավարարում 4-րդ Հավելվածում նշված պայմանները: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերը խուսափում են փոխադրումը ձգձգելուց, եթե գտնված թերությունները մեծ կարևորություն չունեն և չեն պարունակում մաքսանենգության վտանգ:
5. Մաքսային կնիքներով բեռների փոխադրման համար ցանկացած բեռնարկղ, որի թույլտվության վկայականը այլևս չի ընդունվում, կրկնակի օգտագործումից առաջ պետք է բերվի համապատասխան վիճակի, որը հիմք է հանդիսանում նրա թույլատրման համար, կամ նորից անցնի թույլատրման ընթացակարգը:
6. Երբ հայտնաբերվում է, որ որևէ թերություն առկա է եղել բեռնարկղի թույլատրման գործընթացի ժամանակ, այդ մասին տեղեկացվում է թույլատրման համար պատասխանատու իրավասու իշխանությունը:
7. Եթե հայտնաբերվում է, որ 5-րդ Հավելվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նկարագրված ընթացակարգերի համաձայն մաքսային կնիքներով բեռների փոխադրման համար թույլատրված բեռնարկղերը իրականում չեն համապատասխանում 4-րդ Հավելվածի տեխնիկական պայմաններին, թույլտվություն տրամադրած իրավասու իշխանությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բեռնարկղերը պահանջվող տեխնիկական պայմաններին համապատասխանեցնելու համար կամ չեղյալ է համարում թույլտվությունը:
Գ լ ու խ IV
Բացատրական գրառումներ